Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն, խոցել է հակառակորդի երկու ՍՈւ-25 ինքնաթիռ։ Այդ մասին տեղեկացրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Մարգարյանը «Իգլա» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և խոցել է նպատակային կրակոցով։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։