5 հոկտեմբերի 2020 - 14:18 AMT
Կանադահայերը ցույցի են դուրս եկել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ

Կանադայի Մոնրեալում քաղաքում ևս հայերը դուրս են եկել ցույցի` ընդդեմ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի։ Նրանք կոչ են արել արձագանքել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային և նպաստել, որ խաղաղություն հաստատվի։

Ֆեյսբուքյան օգտատեր Կորյուն Մուրադյանը լուսանկարներ է հրապարակել բազմամարդ ցույցից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։