5 հոկտեմբերի 2020 - 14:21 AMT
Արցախի նախագահ․ ՊԲ-ն հարավում ու ոչ միայն շարունակում է յուրաքանչյուր սմ հողի համար կենաց ու մահու պայքարը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հոկտեմբերի 5-ի վաղ առավոտյան եղել է առաջնագծի հարավային թևում, տեղում ծանոթացել իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները։

«Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են: Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ»,-նշել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։