5 հոկտեմբերի 2020 - 15:55 AMT
Ինչպես հեռախոսից ջնջել թուրքական Getcontact հավելվածը (Վիդեո)

Անձնական տվյալների պաշտպանության կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են թուրքական Getcontact հավելվածը հեռախոսից հեռացնելու քայլերը։

Դրանք անելուց հետո անհրաժեշտ է նաև հեռացնել հավելվածը հեռախոսից, եթե ներբեռնված է։

Getcontact հավելվածը ՀՀ-ում լայն տարածում էր ստացել ավելի վաղ։ Հավելվածով հնարավոր է տեսնել, թե նշված հեռախոսահամարն ում է պատկանում։ Այն, սակայն, ազատ մուտքի հնարավորություն ունի յուրաքանչյուր հեռախոսի կոնտակներ, որտեղ ներբեռնված է հավելվածը։ Տեղեկատվական անվտանգության մասնագետները մշտապես հորդորել են այն չներբեռնել հեռախոսի մեջ՝ դրանով իսկ չփոխանցելով անձնական տվյալներ։