5 հոկտեմբերի 2020 - 18:04 AMT
Ստեփանյան․ ՊԲ-ն Արցախի հարավում 1 տանկ ու 2 ՀՄՄ է խոցել

Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ խոցվել են հակառակորդի մեկ տանկ և երկու հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։