6 հոկտեմբերի 2020 - 11:12 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 406 նոր դեպք է կա և 6 մահ

Հայաստանում հոկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 53,083-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 406-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան 6 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 990 դեպք կա, այլ պատճառով՝ 302։

Ապաքինվել է ևս 222 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44,932 է, փաստացի բուժվողներինը՝ 6859։

Մեկ օրում թեստավորվել է 1926 մարդ։ Ընդհանուր առմամբ, 309,945 թեստ է արվել։