6 հոկտեմբերի 2020 - 21:32 AMT
Արցախի նախագահը հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու հայտարարություն կանի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 6-ին ֆեյսբուքյան իր էջով հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ, հայտնել է նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայ զինվորների դեմ կռվում են նաև Սիրիայից բերված վարձկաններ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։