6 հոկտեմբերի 2020 - 23:07 AMT
Ստեփանակերտն ու Շուշին հրթիռակոծվում են

Ստեփանակերտն ու Շուշին կրկին հրթիռակոծվում են, հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դուք այլ բանի ընդունակ չեք բացի քաղաքներին հարվածելը, ձեր կռիվը մենակ կարողանում եք տալ խաղաղ բնակիչների հետ»,- ավելի ուշ հավելել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հակառակորդի հրթիռակոծման արդյունքում հոկտեմբերի 5-ի երեկոյի դրութթյամբ Արցախում 19 քաղաքացիական անձ է զոհվել, ևս 80-ը՝ վիրավորվել: Մոտ ենթակառուցվածք է տուժել: