Վրաստանում խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ իշխանությունները հետաքննություն են սկսել նախորդ կառավարության օրոք հարևան երկրներին «տարածքների ապօրինի զիջման» հարցով։
Oc Media-ի փոխանցմամբ՝ հետաքննությունը տարվում է սահմանազատման հատուկ հանձնաժողովի «անհատ փորձագետների» նկատմամբ։ Նրանց սպառնում է 15-20 տարի ազատազրկում: Քննիչներն արդեն խուզարկել են հանձնաժողովի նախկին անդամներ Նատալյա Իլիչովայի և Իվերի Մելաշվիլիի բնակարանները:
Սահմանազատման հանձնաժողովը ստեղծել է 2006-ին նախագահած, ներկայիս ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Միխեիլ Սաակաշվիլին, նրա խոսքով՝ կառավարությունը սահմանազատման թեմայով գրեթե վերջնական համաձայնության էր եկել Ադրբեջանի հետ։ Սահակաշվիլին իր հերթին մեղադրում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ նրա օրոք վրաց-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման համար։
Սաակաշվիլին կառավարությանը մեղադրում է կեղծ հետաքննություն անցկացնելու և Ադրբեջանին 2000-ականներին տարածք տալու համար։
Դավիթ Գարեջի վանական համալիրը վրաց-ադրբեջանական միջպետական սահմանի չհամաձայնեցված հատվածում է: Համալիրի եկեղեցիներից մեկը սահմանի վրացական, իսկ մյուսը ադրբեջանական կողմում է: Համալիրի նկատմամբ պահանջներ ունեն թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը։