8 հոկտեմբերի 2020 - 00:07 AMT
Վրաստանում առնվազն 2 ԱԹՍ է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերում

Անվազն երկու անհայտ ծագման անօդաչթու թռչող սարք (ԱԹՍ) է ընկել Ադրբաջանին սահմանակից՝ Վրաստանի Կախեթի շրջանի Սանավարդո և Ուդաբնո գյուղերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ, Արցախում Ադրբեջանի սնաձազերծած պատերազմի հետևանքով արկեր էին ընկել ու հրթիռային հարվածներ էին հասցվել նաև Իրանի հետ սահմանին։

Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզային հայտնել էր, որ Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրել Արցախում մարտական գործողությունների հեևանքով Իրանի տարածքում ընկած արկերի համար,

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։