8 հոկտեմբերի 2020 - 00:10 AMT
Կիրկորովի հայրն Արցախի համար 2․6 մլն ռուբլի է հավաքել

Ռուսական էստրադայի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ Բեդրոս Կիրկորովն ընկերոջ հետ 2․6 մլն ռուբլի է հավաքել՝ աջակցելու համար Լեռնային Ղարաբաղին, փոխանցում է Pdm News-ը։

Բեդրոս Կիրկորովն արմատներով բուլղարահայ է։

Կիրկորով ավագը նշել է, որ իրենք ցանկացել են գումարը փոխանցել հոկտեմբերի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, սակայն Վրաստանի անցակետում մեքենան անցնել անմիջապես չի կարողացել։ Նրան ասել են՝ թույլ կտան այն անցնի։

Բեդրոս Կիրկորովը նաև կոչ է արել ի պաշտպանություն հայ ժողովրդի ստեղծված խնդրագրերի տակ ստորագրել՝ այն ՄԱԿ ներայացնելու համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

ԿԱՅՔՈՒՄ-Ի ՎՐԱ https://www.himnadram.org/en ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻՆԻ ՎՐԱ https://www.panarmenian.net/arm/news/285615/