8 հոկտեմբերի 2020 - 00:12 AMT
Արցախում զոհվել է լիբանանահայ օպերային երգիչ Գևորգ Հաջյանը

Հոկտեմբերի 6-ին Արցախում մարտերի ժամանակ զոհվել է ՀՅԴ-ական կամավոր, լիբանանահայ օպերային երգիչ Գևորգ Հաջյանը։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը։

Ըստ կայքի՝ նա հերոսաբար ընկել է հոկտեմբերի 6-ին՝ (Վարանգաթաղ-խմբ․) բարձունքի ազատագրման համար մղված մարտում։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հոկտեմբերի 6-ի ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը: