8 հոկտեմբերի 2020 - 12:32 AMT
Կաթնառատի 39 բնակիչ թունավորվել է մակերեսային աղբյուրի ջրից

Հոկտեմբերի 6-ից 8-ը Կաթնառատ գյուղից 32 մարդ է հոսպիտալացվել սուր աղիքային վարակ ախտորոշմամբ: Ընդհանուր գրանցվել է 39 դեպք, բոլորը նույն թաղամասից են և օգտագործել են նույն թաղամասի մակերեսային աղբյուրի ջրից:

Ըստ առողջապահության նախարարության՝ բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 6 պացիենտից 5-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ: Մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են:

Նշվում է, որ մակերեսային աղբյուրը փակվել է, իրականացվել են բաց ջրատարի ջրի մաքրման և ախտահանման աշխատանքներ: