8 հոկտեմբերի 2020 - 15:47 AMT
Արծրուն Հովհաննիսյանի կոչը՝ գումար փոխանցել համահայկական հիմնադրամին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն աշխարհասփյուռ 10 միլիոն հայությանը կոչ է արել Արցախում ստեղծված իրավիճակում հայրենիքին աջակցել՝ գումար փոխանցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մեկ տարբերակ կա՝ նվիրատվությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Himnadram.org և ԱՄՆ տարածքից՝ Armeniafund.org կայքի միջոցով»,- նշել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):