8 հոկտեմբերի 2020 - 16:30 AMT
ՊԲ․ Հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման մասին լուրն ապատեղեկատվություն է

Հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակը:

«Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։