9 հոկտեմբերի 2020 - 01:06 AMT
Պուտինը կոչ է արել դադարեցնել կրակը՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով, փոխանցում է ՌԴ ղեկավարի պաշտոնական կայքը։

Պուտինը նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներից հետո։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են ՌԴ՝ այդ հարցերով խորհրդակցությունների։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։