9 հոկտեմբերի 2020 - 13:05 AMT
Վիդեո․ ԼՂ դեմ կռվող վարձկանների մարզումը Թուրքիային սահմանամերձ սիրիական ճամբարում

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Ազազ նահանգում տեղակայված ուսումնական ճամբարում սիրիացի զինյալների են մարզվում՝ Ադրբեջանի կողմից կռվելու համար։ Այդ մասին և այդ վայրից տեսանյութ է հրապարակել արաբական տելեգրամյան աիքներից մեկը, որում երևացող տեղանքը գեոլոկացրել է թվիթերյան օգտատերերից մեկը։

Bellingcat հարթակի բաց տվյալների ուսումնասիրությամբ զբաղվող Ալեքսանդր Մաքքիվերը նկատել է, որ առաջին պլանում երևացող տղամարդը կրում է կարմիր բերետ և կամուֆլայժ, որոնց տիպը հատուկ է Սիրիայի հյուսիսում թուրքերի աջակցությամբ գործող «Սիրիական ազգային բանակ» խմբավորման «Ալ Համզա» և «Սուլթան Մուրադ» ստորաբաժանումների զինյալներին, իսկ հետին պլանում երևանցող տղամարդիկ կրում են Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստ։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկանների է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչդեռ միջազգային մամուլում դրանք հաստատող վկայություններ են հայտնվում։

Հոկտեմբերի 3-ին համացանցում հայտնվեց ադրբեջանական կողմում մարտի ժամանակ արված վարձկանների առաջին տեսանյութը։ Այնուհետև դրանց թիվն ավելացավ, հոկտեմբերի 8-ին տարածված տեսանյությում էլ երևում է՝ ինչպես և ինչ կոչերով են Սիրիայի Աֆրին քաղաքում սիրիացի վարձկաններին հավաքագրում՝ կռվելու Ադրբեջանի կողմից։