9 հոկտեմբերի 2020 - 13:56 AMT
Պողոսյան․ Ծանր մարտերում թշնամին կենդանի ուժի մեծ կորուստներ է կրում

Ինտենսիվ ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով շարունակվում են, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք չէ»,- ասվում էգրառման մեջ:

Պաշտպանության բանակն իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։