10 հոկտեմբերի 2020 - 23:08 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նպատակն է սուբստանտիվ բանակցություններից կարգավորման անցնել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը՝ հումանիտար նպատակներով հրադադարի վերաբերյալ, և կողմերին կոչ արել լիովին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելառուսը, Ֆինլանդիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Թուրքիան: Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն համանախագահներն են։

Նշվում է, որ նրանք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ակտիվ քննարկում են մահացածների աճյունների և գերիների վերադարձի պայմաններն ու լոգիստիկան։ Համանախագահները հակամարտող կողմերին կոչ են արել անհապաղ տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութատեխնիկական և անվտանգային երաշխիքները։

Ըստ հայտարարության՝ համանախագահները շարունակում են ակտիվ գործակցել կողմերի հետ` հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերի շուրջ համաձայնության գալու, սուբստանտիվ բանակցություններն ամփոփելու և համաձայնեցված սկզբունքների և ձևաչափի հիման վրա կարգավորման հասնելու շուրջ։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։

Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն մարտեր Հադրութի ուղղությամբ։