18 փետրվարի 2009 - 20:13 AMT
ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքական մոտեցումները կարող են այնքան էլ տարբերվել նախորդի մոտեցումներց
«Նախագահ Բարակ Օբաման եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արդեն հայտարարել են ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնությունների մասին, բայց դեռեւս վաղ է խոսել հստակ քայլերի մասին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պարտականությունները կատարող Սթիվեն Բենքսը:

Նրա խոսքով, Իրանի հետ հարաբերությունները կարող են փոխվել, բայց դրա համար անհրաժեշտ է իրանական պետության բարի կամքը: «Մինչեւ Իրանը չվերանայի իր միջուկային ծրագիրը, նրա հետ շատ դժվար է լինելու նորմալ հարաբերություններ կառուցելը»,- ընդգծել է Բենքսը` հիշեցնելով Թեհրանի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը:

Ամերիկացի դիվանագետը նաեւ նշել է, որ վարչակազմի նոր մոտեցումները կարող են այնքան էլ տարբերվել նախորդից: «Պարզապես պետության յուրաքանչյուր ղեկավար ունի իր տեսակետը եւ ինքն առաջնորդվելու է հենց դրանով»,- ասել է նա: