Հոկտեմբերի 11-ի ուշ երեկոյան կրկին թիրախավորվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաքում քիչ առաջ լսվել են պայթյուններ, փոխանցում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։
ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։
Դիակների ու գերիների փոխանակում դեռ չի եղել` ադրբեջանական կողմի շարունակական կրակի ու նախահարձակ գործողությունների պատճառով։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։