12 հոկտեմբերի 2020 - 14:43 AMT
«Հայաստան» հիմնադրամն Արցախի համար ավելի քան $100 մլն է հավաքել

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերությունների շեմը հատել է $100 մլն-ը։ Հիմնադրամի հաշվին այս պահին հոկտեմբերի 12-ի ժամը 14:30-ի դրությամբ առկա է $100 մլն 933 հզ։

Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Արցախին օգնելու համար գումարն անհրաժեշտ է փոխանցել հիմնադրամի հաշվին։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։