Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 57,566-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 745-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան 8 դեպք է գրանցվել, որից 6-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1032 դեպք կա, այլ պատճառով՝ 308։
Ապաքինվել է ևս 427 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 46,318 է, փաստացի բուժվողներինը՝ 9908։
Մեկ օրում թեստավորվել է 2114 մարդ։ Ընդհանուր առմամբ, 329,277 թեստ է արվել։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։