13 հոկտեմբերի 2020 - 14:25 AMT
Իրանում Ադրբեջանի ԶՈւ-ին պատկանող Harop ԱԹՍ-ի բեկորներ են ընկել

Իրանի տարածքում ադրբեջանական զինուժին պատկանող իսրայելյան արտադրության IAI Harop տիպի անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել։

Ըստ ԶԼՄ-ների` կամիկաձե անօդաչու սարքը խոցվել է հոկտեմբերի 13-ին Իրանի հետ սահմանին այդ երկրի ՀՕՊ ուժերի կողմից։ Բեկորներն ընկել են Իրանի տարածքում։ Դրոնի մարտական հատվածը չի պայթել։

ԱԹՍ-ի բեկորներից երևում է, որ դա հենց իսրայելյան արտադրության IAI Harop տիպի ԱԹՍ է, որոնք կան ադրբեջանական բանակի զինանոցում։

Ավելի վաղ ՀՀ-ն հետ է կանչել Իսրայելից իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով, որը հետագայում օգտագործվում է հայերի, այդ թվում Արցախի խաղաղ բնակչության դեմ։

Արցախում Ադրբեջանի սանաձազերծած պատերազմի հետևանքով արկեր էին ընկել ու հրթիռային հարվածներ էին հասցվել նաև Իրանի հետ սահմանին։ Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզային հայտնել էր, որ Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրել Արցախում մարտական գործողությունների հեևանքով Իրանի տարածքում ընկած արկերի համար։ Հոկտեմբերի 1-ին Իրանի Խոդաֆարին գավառում ընկած ադրբեջանական արկից 6-ամյա երեխա էր վիրավորվել։