13 հոկտեմբերի 2020 - 14:43 AMT
Իրանի ռազմական կցորդին ՊՆ-ում ներկայացրել են Արցախում ստեղծված իրավիճակը

Պաշտպանության նախարարությունում Իրանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ Բահման Սադեղինիին ներկայացրել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է նաև ռազմական գործողությունների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։

Հոկտեմբերի 1-ին Իրանի Խոդաֆարին գավառում ընկած ադրբեջանական արկից 6-ամյա երեխա էր վիրավորվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։։