19 փետրվարի 2009 - 14:16 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կարող է մասնակցել Երեւանում կայանալիք ՍԾՏՀ գագաթնաժողովին
Թուրքիայի արտգործնախարարը հրավեր է ստացել մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) երկրների ղեկավարնեի գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, գագաթնաժողովին Թուրքիայի մասնակցության մասին որոշում դեռեւս չի կայացվել, հաղորդում է Anatolia News Agensy-ն:

ՍԾՏՀ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլին Երեւանում: Հայաստանը հոկտեմբերից նախագահում է ՍԾՏՀ-ում: