14 հոկտեմբերի 2020 - 12:56 AMT
Հովհաննիսյան․ 2 զինծառայող 10 օր հետո դուրս է եկել Մատաղիսի անտառներից

Հոկտեմբերի 13-ին երկու զինծառայող է դուրս եկել Մատաղիսի անտառներից, 10 օր պահ մտած են եղել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նա նշել է, որ զինծառայողների դրության մասին վերջնական ինֆորմացիա տրվում է միայն այն ստուգելուց հետո, իսկ ՊՆ-ն ամեն օր ճշտումներ է անում ու թափանցիկ քաղաքականություն վարում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։