14 հոկտեմբերի 2020 - 14:20 AMT
Թուրք գրողը՝ Շուշիի եկեղեցում թավջութակահարի կատարման մասին․ Արվեստը՝ փլատակների մեջ

Թուրքական արմատներով բրիտանացի գրող, «Ստամբուլի բիճը» վեպի հեղինակ Էլիֆ Շաֆաքը թվիթերյան իր էջում տարածել է Ադրբեջանի կողմից ռմբակոծված Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում բելգիահայ երաժիշտ Սևակ Ավանեսյանի նվագելու տեսանյութը և այն վերնագրել՝ «Արվեստը՝ փլատակների մեջ»։

Շաֆաքը գրել է, որ իր գրառումը բոլոր նրանց համար է, ովքեր հավատում են խաղաղությանն ու չեն դադարում պաշտպանել այն:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշիի գլխավոր եկեղեցուն։ Երկրորդ հարվածի ժամանակ եկեղեցում գտնվող երեք ռուսաստանցի լրագրող էր վիրավորվել։

Թավջութակահար Սևակ Ավանեսյանը մեկնել էր Շուշի և ավերված եկեղեցում նվագել Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը։