15 հոկտեմբերի 2020 - 11:54 AMT
ՊԲ հրամանատարին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում: Այդ մասին ֆեյսբույան իր էջում տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը։

«Փա՛ռք ու պատիվ մեր բանակին»,- գրել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։