15 հոկտեմբերի 2020 - 12:34 AMT
Օզբիլիսը մարզվել է Արցախից եկած երեխաների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը մարզվել է պատերազմի պատճառով Արցախից Երևան տեղափոխված երեխաների հետ:

Նա լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան իր էջում՝ գրելով, որ երեխաները պետք է ազատ ու ապահով ապրեն:

«Այսօր ես հաճույք ստացա Արցախից ժամանած երեխաների հետ մարզում անցկացնելով։ Երեխաների դեմքին ժպիտ տեսնելու ցանկությունն ինձ ստիպում է կանգնեցնել ժամանակն ու այդ պատկերը մինչև կյանքիս վերջը պահել»,- գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։