15 հոկտեմբերի 2020 - 20:27 AMT
Կարմիր շուկան «Սմերչով» հրթիռակոծվել է․ 1 զոհ կա

Արցախում Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքը, նախնական տվյալներով՝ զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հումանիտար հրադադրի հերթական խախտումը գրացվել է 19։00-ին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։