15 հոկտեմբերի 2020 - 21:35 AMT
Պոմպեո․ Լիահույս ենք՝ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների արարքից

ԱՄՆ-ն լիահույս է, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանի գործողություններից։ Այդ մասին, AFP-ի փոխանցմամբ, WSB Atlanta-ինհայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։

Նա հույս է հայտնել, որ կողմերը «կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցային սեղանի շուրջև կփորձեն գլուխ հանել... իսկապես պատմական և բարդ խնդրից»:

«Հիմա մենք ունենք թուրքերի, որոնք խառնվել և ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ այդպիսով մեծացնելով Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքի համար պատմական կռվի ռիսկը, կրակի հզորությունը»,- ասել է Պոմպեոն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Getty Images