16 հոկտեմբերի 2020 - 22:38 AMT
Վարչապետը՝ զինվորի հոգեհանգստին․ Տեր կանգնենք մեր նահատակների արյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արցախի համար մարտերում զոհված զինծառայող, շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին:

«Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը: Ու մեր նահատակների հեղած արյանը: Այլ տարբերակ չկա: Խնամենք, ուժեղացնենք մեր կամքը հաղթանակի»,- գրել է վարչապետը Մանուկյանի ծնողների հետ զրույցից հետո։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։