18 հոկտեմբերի 2020 - 18:00 AMT
Արցախում Ադրբեջանի ԶՈւ 2 անօդաչու է խոցվել

Չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ հոկտեմբերի 18-ին հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը:Արցախի բանակի հակաօդային ուժերը 2 անօդաչու են խոցել։

Անօդաչուների թռիչքները հաջողությամբ հավաստանշվել են, փոխանցում է ՊԲ-ն։

Հայտարարվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար: Զինադադարը կրկին Ադրբեջանի կողմից չի պահպանվել, ձեռնարկվել է հարձակում։