20 փետրվարի 2009 - 15:11 AMT
Վավերացվել է ՀԱՊԿ պետություններին ռազմատեխնիկական աջակցության վերաբերյալ արձանագրությունը
Դաշնային Խորհուրդը վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ռազմատեխնիկական աջակցության մեխանիզմների մասին արձանագրությունը:

ԴԽ ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահ Վադիմ Գուստովը հաղորդել է, որ փաստաթուղթը նախատեսում է անհատույց կամ արտոնյալ կարգով ռազմական նշանակության արտադրանք տրամադրել Կողմի կամ Կողմերի զինված ուժերի մարտունակության աջակցման ու վերականգնման համար` սպառնալիքի առաջացման դեպքում, կամ այն դեպքում, երբ Կողմն օգտագործում է ինքնապաշտպանության իրավունքը ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն: Այդ ցանկին են վերաբերում նաեւ այն դեպքերը, երբ Կողմը ահաբեկչության կամ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող գործողությունների օբյեկտ է դարձել:

Ռազմական նշանակության արտադրանքի թվին Արձանագրությունը դասում է սպառազինությունը, տեխնիկան, փաստաթղթերը, մտավոր գործունեության աշխատանքները, ծառայությունները, արդյունքները, այդ թվում դրանց բացառիկ իրավունքներն, ինչպես նաեւ ռազմատեխնիկական ոլորտին վերաբերող տեղեկատվությունը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: