19 հոկտեմբերի 2020 - 22:02 AMT
ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։

Ըստ Politico կայքի` Պոմպեոն հոկտեմբերի 23-ի առավոտյան կհանդիպի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի, այնուհետև՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:

Պոմպեոն նշել է, որ «առարկայական զրույց» են ցանկանում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։