Ucom ընկերության ցանցում խնդիր կա, որը պայմանավորված է Եվրոպական ուղղությունից ստացվող տվյալների մատակարար-օպերատորի մոտ տեխնիկական խոտանով:
Ընկերությունից նշել են, որ տեխնիկական անձնակազմն անընդհատ կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ:
«Նրանց կողմից խոտանը կարգավորվելուն պես ձեզ անմիջապես կտեղեկացնենք»,- հայտնել են Ucom-ից՝ հայցելով բաժանորդների ներողամտությունը։