20 հոկտեմբերի 2020 - 14:52 AMT
Փաշինյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Ղուկասյանին ու Սահակյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին։

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո վարչապետը հանդիպումներ է անցկացրել նաև արտախորհրդարանական ուժերի հետ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։