20 հոկտեմբերի 2020 - 14:36 AMT
Երևանում $15 մլն-ի նոր հիվանդանոց կկառուցվի

Երևանի ավագանու որոշմամբ՝ Հրաչյա Ներսիսյան 10ա հասցեում գտնվող հողային տարածքի նպատակային նշանակությունը փոխվել է, այդ տարածքում հիվանդանոցի կառուցման համար մոտ $15 մլն-ի մասնավոր ներդրում կարվի։

Նախատեսվում է ստեղծել մոտ 450 աշխատատեղ։

«Հր. Ներսիսյան փողոցի վրա «Էլաս» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 8744 քմ հողատարածքի նշանակությունը` «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների» հողերի կատեգորիայից կփոխադրվի «բնակավայրերի» հողերի կատեգորիա: Դրանից հետո ընկերությունը $15 մլն-ի ներդրում կանի և հիվանդանոց կկառուցի»,- ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը։

Որոշումն ընդունվել է միաձայն։