20 հոկտեմբերի 2020 - 14:56 AMT
Հովհաննիսյան․ Նահանջը պարտություն չէ՝ էլի է լինելու հաղթանակ

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նահանջը պարտություն չէ։

«1918-ին էլ կար նահանջ, 1941-ին Էլ կար նահանջ, 1992-ին Էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։