ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը, իբրև հայկական կողմը հրթիռահրետանային հարվածներ է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին։
Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ մեջբերելով ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանին։
Հոկտեմբերի 20-ին առավել ծանր մարտերը շարունակվել են հարավային ուղղությամբ։ Ավելի վաղ հայտարարվեց, որ հակառակորդը հարավային՝ Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ կորուստներ կրելով նահանջում է։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։