21 հոկտեմբերի 2020 - 15:22 AMT
ՀՀ ու Արցախի բոլոր նախկին նախագահները հանդիպել են

Խորհրդակցություն է կայացել, որին մասնակցել են Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:

Այս մասին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Խորհրդակցությունը պայմանավորված է Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով։

Հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Արցախի նախկին նախագահներ Ղուկասյանի և Սահակյանի հետ։