22 հոկտեմբերի 2020 - 17:20 AMT
Կատալոնիայի խորհրդարանը ԼՂ-ում բնակչության թիրախավորումը դատապարտող բանաձև է ընդունել

Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին ընդունած հայտարարությամբ կոչ է արել վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները, փոխանցում են Արցախի Ազգային ժողովից։

Կատալոնիայի խորհրդարանից հայտնել են՝ սատարում են կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտման վրա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։