20 փետրվարի 2009 - 19:56 AMT
Երեւանում կկայանա «Հակաթույն» ռոք-համերգը` նվիրված բնապահպանական խնդիրներին
Փետրվարի 27-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Antitoxin» (Հակաթույն) ռոք-համերգը` նվիրված Հայաստանի բնապահպանական խնդիրներին: Համերգի նպատակն է` հասարակության ուշադրությունը հրավիրել մետաղավերամշակման հանքերի թափոններից շրջակա միջավայրի եւ գրունտային ջրերի թունավորմանը: Համերգին ելույթ կունենան Dogma, Oaksenham, The Beautified project, Vordan Karmir ռոք խմբերը: Տոմսերի վաճառքից ստացված միջոցները կգործադրվեն Թեղուտի համայնքի այլընտրանքային զարգացման համար: