22 հոկտեմբերի 2020 - 18:16 AMT
Ծառուկյանն ազատ կարձակվի 100 մլն դրամ գրավի դիմաց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, փոխանցում է Aysor.am-ը։

Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին: