Ռազմաճակատում զոհվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Մաթևոսյանը:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա դուստրը՝ Հերմինե Մաթևոսյանը:
«Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի»,- գրել է նա:
Արցախում զոհվել էր նաև ԲՀԿ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։