23 հոկտեմբերի 2020 - 13:40 AMT
ԱՀ-ում կենսաթոշակները վճարելու համար «Արցախփոստի» 2-րդ տեղամասը կգործարկվի

«Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից կենսաթոշակների ու նպաստների վճարումներն իրականացնելու համար հոկտեմբերի 23-ից գործարկվելու է 2-րդ տեղամասը՝ Ստեփանակերտում, տեղեկացնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը։

Մանրամասն տեղեկություններ ստանալու (այդ թվում՝ նշված տեղամասի հասցեն իմանալու) համար կարելի է զանգահարել 047 945 443 հեռախոսահամարով:

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և, առկայության դեպքում, նույնականացման քարտ):

Նշվում է, որ մուտքը նշված տեղամաս՝ բժշկական դիմակով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։