23 հոկտեմբերի 2020 - 13:51 AMT
Հովհաննիսյան․ Համառ մարտեր են նաև արևելքում

Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր»,- ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ տեղային նշանակության մարտեր էին ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։