23 հոկտեմբերի 2020 - 20:37 AMT
Հարավում հակառակորդի հատուկ ստորաբաժանում է ոչնչացվել, Ադրբեջանի զինծառայող է գերեվարվել

Արցախի հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Գերեվարվել է նաև ադրբեջանական զինուժի զինծառայող, որն այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։