23 հոկտեմբերի 2020 - 20:48 AMT
Փաշինյանն այցելել է վիրավոր զինծառայողներին, տեսակցել Սասուն Միքայելյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին:

Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:

Վարչապետն այցելել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորական միության ղեկավար Սասուն Միքայելյանին։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նաև այցի մասին պատմող տեսանյութով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։